• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թերրիի վերադարձը հետաձգվում է

Ջոն Թերրի«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ թիմի ավագ Ջոն Թերրիի վերադարձը հետաձգվում է անորոշ ժամանակով:

«Կապույտների» ավագը վնասվածքը ստացել էր «Լիվերպուլի» դեմ խաղում Լուիս Սուարեսի հետ բախման ժամանակ: Ինչից հետո «Չելսին» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից և արդեն 13 միավոր զիջում է Պրեմիեր Լիգայի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Բենիտեսի թիմը պարտվեց նաև աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում:

Երեքշաբթի Թերին եղել է թիմի մարզաբազայում, սակայն առայժմ չի կարող մասնակցել մարզումներին: Բենիտեսը չգիտի, թե երբ Ջոնը կլուծի իր առողջական խնդիրները:

-Թերրիի վնասվածքը բավականին լուրջ է: Նա մոտ է ապաքինման, սակայն չեմ կարող ասել թե երբ կկարողանա միանալ մեզ,- ասել է Բենիտեսը: ESPN