«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը հայտնվել է «Պորտուի» ուշադրության կենտրոնում:
«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը մտադիր է հունվարին ուժեղացնել կազմը: Մասնագետը կարծում է, որ միայն տրանսֆերային ակտիվ քաղաքականությունը կօգնի թիմին այս դժվարին իրավիճակում:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոստովանել է, որ ակումբը չի կարող իրեն թույլ տալ գնել հարձակվող Նիկոլյա Անելկային:
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Տոտտենհեմ»: Նա արդեն պայմանավորվել է լոնդոնյան ակումբի հետ:
Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված «Արսենալի» վինգեր Թեո Ուոլկոտի ծառայություններով: Գերմանական ակումբը ցանկանում է օգտվել Ուոլկոտի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակից:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ ոչ մի երաշխիք չի տալիս թիմի նորեկ Դանիել Սթարիջին, որ նա կխաղա թիմի մեկնարկային կազմում:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ադել Տաարաբթը հայտնել է, որ բանակցություններ է վարում իտալական «Միլանի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանիի հետ:
«Լիվերպուլում» հավատում են, որ իրենց նախկին սան Թոմ Ինսը կտեղափոխվի «Էնֆիլդ»` չնայած առաջացած դժվարություններին:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Նորդշելանդի» պաշտպան Ժորես Օկորի ծառայություններով:
«Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը տեղափովում է «Ռեդինգ:» Տրանսֆերային արժեքը 4 մլն ֆունտ է: Այս մասին հայտնում է Goal պարբերականը: