• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տաարաբթը բանակցում է «Միլանի» հետ

Ադել Տաարաբթ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ադել Տաարաբթը հայտնել է, որ բանակցություններ է վարում իտալական «Միլանի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանիի հետ:

Տաարաբթը կարող է «Սան Սիրո» տեղափոխվել արդեն այս հունվարին:

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ «Միլանի» հարձակման գծի ֆուտբոլիստներ Ռոբինյոն և Ալեշանդրո Պատոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքեն ակումբը: «Ռոսոներները» ցանականում են թիմում ստեղծված կադրային խնդիրները լուծել «ՔՊՌ»-ի փլեյմեյքերի միջոցով:

Սակայն Տաարաբթը ցանկանում է հանդես գալ Իսպանիայում և «Միլան» տեղափոխությունը համարում է ժամանակավոր փուլ իր կարիերայում:

-Եթե «Միլանը» ինձ առաջարկ անի, ապա ես կտեղափոխվեմ Իտալիա: Իմ գործակալը այժմ բանակցում է Գալիանիի հետ:

«Միլանը» այժմ լավ ժամանակներ չի ապրում, սակայն այդ տեղափոխությունը կարող է ինձ համար դռներ բացել դեպի «Ռեալ» կամ «Բարսելոնա»:
Բացի դա, «Միլանում» է հանդես գալիս Բոատենգը, ով իմ ընկերն է,- Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է Տաարաբթը: