Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատրաստ է վճիռ կայացնելու Կլատենբուրգի հարցով
Պրեմիեր Լիգայի «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգի գործով հետաքննությունը մոտեցավ իր ավարտին: Ինչպես հայտնի է, 37-ամյա մրցավարը մեղադրվում է «Չելսի»-ի կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի հասցեին արած ռասիստական արտահայտության համար: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հարցաքննել է բոլոր վկաներին, ուսումնասիրել է եղած նյութերը, որից հետո հերթը հասել է Կլատենբուրգին:
09/11/2012