• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օբի Միկելը Լուիզին խորհուրդ է տվել այլևս չխաղալ հենակետայինի դիրքում

Օբի Միկել և Լուիզ«Չելսիի» հենակետային կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը կարծում է, որ իր թիմակից Դավիդ Լուիզի համար ավելի լավ է մնալ պաշտպանությունում:

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Լուիզը խաղաց հենակետային կիսապաշտպանի դիրքում: «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը անգամ ակնարկեց, որ մտածում է 25-ամյա բրազիլացու խաղային դիրքի փոփոխման մասին:

Սակայն նիգերացին գոհ չէ Դավիդի նոր դերից և նրան խորհուրդ է տվել մնալ պաշտպանությունում:

-Ես զարմացա Դավիդին տեսնելով այս դիրքում: Երբ մենք դաշտ դուրս եկանք, ես նրան հարցրեցի, «Ի՞նչպես պետք է ես խաղամ», իսկ նա ասաց, որ ինքը կխաղա հենակետայինի դիրքում, իսկ ես առաջ կգնամ: Ես համաձայնվեցի, սակայն երբ խաղը սկսվեց, ես նկատեցի որ նա անցնում է մրցակցի կիսադաշտը:

Դավիդը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն չգիտեմ թե ինչքան ժամանակ նա կկատարի իր նոր դերը: Կարծում եմ նա պետք է վերադառնա պաշտպանություն,- ասել Օբի Միկելը: The Guardian

Հետաքրքիր փաստեր