«Յունայթեդ»-ը պատրաստվում է հունվարին ձեռք բերել Վիկտոր Վանյամային
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը լրջորեն հետաքրքրվում է «Սելթիկ»-ի կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի ծառայություններով: Քենիացին Չեմպիոնների Լիգայի նախորդ տուրում իսկական հերոս դարձավ օգնելով թիմին կերտել «Բարսելոնա»-յի դեմ հաղթանակը: Վանյամը բացեց խաղի հաշիվը, իսկ խաղընկերներին հաջողվեց տանել անակնկալ հաղթանակ՝ 2:1 : «Մանկունյանցիներ»-ը պատրաստվում են 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 12 մլն ֆունտ:
09/11/2012