«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը ունի բոլոր շանսերը մասնակցելու «Չելսիի» հետ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի վերախաղարկմանը, որը տեղի կունենա երկուշաբթի երեկոյան:
«Լիվերպուլի» աջ պաշտպան Մարտին Քելին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
«Սուոնսի Սիթիի» պաշտպան Չիկո Ֆլորեսը շարք է վերադարձել և այժմ պատրաստ է մասնակցել «Տոտտենհեմի» հետ խաղին, որը տեղի կունենա այս շաբաթ՝ «Լիբերթի» մարզադաշտում:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին քննադատել է Բելգիայի ազգային հավաքականի մարզիչ Մարկ Վիլմոտսին, ով Մակեդոնիայի հետ խաղում դաշտ էր հանել «քաղաքայինների» ավագ Վենսան Կոմպանիին:
«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կբացակայի ևս երկու շաբաթ: Այս մասին հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան և պաշտպան Ջեյմի Կարագերը պատրաստ են մասնակցել «Աստոն Վիլլայի» հետ խաղին, որը տեղի կունենա այս կիրակի:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դարրեն Ֆլետչերն ապաքինվում է և կկարողանա օգնել իր թիմին հաջորդ մրցաշրջանում:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վերջնականապես ապաքինվել է ծնկի վնասվածքից և հնարավորություն ունի՝ մասնակցելու շաբաթ օրը կայանալիք «Նյուքասլի» հետ խաղին:
«Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլի վնասվածքը, որը ստացել էր Ուելսի հավաքականում, պարզվեց այնքան էլ լուրջ չէ:
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին վնասվածքի պատճառով 2 ամիս բացակայելուց հետո երեքշաբթի օրը դաշտ կվերադառնա: Կոմպանին Բելգիայի հավաքականի կազմում կմասնակցի Մակեդոնիայի հետ հանդիպմանը: