«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը շարունակելու է խաղալ կոտրված մատով, ինչպես որ դա արեց շաբաթ օրը կայացած «Ուիգանի» դեմ հանդիպմանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» երկու խաղացողներ՝ Ջոննի Էվանսն ու Ֆիլ Ջոնսը վնասվածք են ստացել «Ռեալի» դեմ խաղից առաջ: Նրանք ստիպված փոխարինվեցին «Էվերթոնի» դեմ խաղի ժամանակ (2:0):
«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին, չնայած ազդրի վնասվածքին, կարող է իր թիմի հետ հյուրընկալվել «Օլդ Թրաֆորդում»:
«Չելսիի» ավագ Ջոն Թերրին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի շաբաթ օրը կայանալիք «Ուիգանի» հետ խաղը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը չի մասնակցելու շաբաթ օրը կայանալիք «Սանդերլենդի» դեմ խաղին վնասվածքի պատճառով:
«Չելսիի» հարձակվող Դեմբա Բան ստացել է բժիշկների թույլտվությունը՝ մասնակցելու շաբաթ օրը կայանալիք «Ուիգանի» դեմ խաղին «Սթեմֆորդ Բրիջում»:
Պաշտպանների վնասվածքների իսկական համաճարակը կարող է ստիպել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին դիմել Սեբաստիան Սկիլաչիի կամ Իգնասի Միկելի օգնությանը Պրեմիեր Լիգայի առաջիկա տուրում «Սանդերլենդի» դեմ խաղում:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ Լոիկ Ռեմին ամբողջապես ապաքինվել է և կարող է մասնակցել շաբաթ օրը «Սուոնսիի» հետ խաղին:
«Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Յունես Կաբուլն առաջիկա երկուշաբթի օրը կվերադառնա մարզումներին:
«Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն չի օգնելու իր թիմին առաջիկա երեք շաբաթներին կոճի ջիլի վնասվածքի պատճառով: