«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրար Սորիանոն հայտնել է, որ իր ակումբը չի գնելու «Սանթոսի» հարձակվող Նեյմարին կամ էլ Ռադամել Ֆալկաոյին «Ատլետիկոյից», ինչպես նաև բացառել է Սերխիո Ագուերոյի վաճառքը:
«Վեստ Հեմի» համասեփականատեր Դևիդ Սալիվանը ցանկանում է վարձակալել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, որպեսզի վերջինս հաջորդ մրցաշրջանում հարձակվողական զույգ կազմի Էնդի Քերոլի հետ:
Ժոզե Մոուրինյոն արդեն ծրագրեր է կազմում «Չելսիի» հետ կապված և հաջորդ մրցաշրջանի համար նրա գլխավոր տրանսֆերային նպատակը լինելու է «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան:
«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան խոստովանել է, որ իրեն հաճելի է լսել «Բարսելոնայի» հետաքրքրության մասին, սակայն հայտնել է, որ ուրախ կլինի մնալ «Էնֆիլդում»:
«Արսենալը» պատրաստ է այս ամռանը ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչին և 19 մլն ֆունտ առաջարկել «Մադրիդի Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի համար:
«Վեստ Հեմ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է Դոնեցկի «Շախտյորի» ձախ պաշտպան և Ռումինիայի հավաքականի ավագ Ռազվան Ռացի հետ պայմանագրի ստորագրման մասին:
«Արսենալը» պաշտոնական առաջարկ է արել «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչի տրանսֆերի վերաբերյալ:
«Ռեալ Մադրիդը» հետաքրքրվում է «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզի ծառայություններով:
«Շալկե-04»-ի պաշտպան Կիրիակոս Պապադոպուլոսը դարձել է «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակը:
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն պաշտոնապես հաստատել է, որ ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»: