«Չելսին» պատրաստվում է ձեռք բերել «Շախտյորի» կիսապաշտպան Վիլլիանին: Այս մասին հայտնել է հենց ֆուտբոլիստը:
«Լիլլի» հարձակվող Սալամոն Կալուն կարող է տեղափոխվել «Քուինս Պարկ Ռեյնջերս»: Ֆրանսիական ակումբը հայտնել է, որ պատրաստ է քննարկել Կալուի համար արված առաջարկը:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ադել Տաարաբթը հայտնել է, որ իրենով հետաքրքրված է «Բարսելոնան», սակայն նա ցանկանում է մնալ «Լոֆտուս Ռոուդում»:
«Շալկե-04»-ի հարձակվող Կլաս Յան Հունտելարը ուզում է դառնալ «Արսենալի» ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը: Նա պահանջում է շաբաթական 100 հազար ֆունտ:
«Մալագայի» կիսապաշտպան Իսկոն հրաժարվել է տեղափոխվել Անգլիա: Ըստ որոշ լրատվամիջոցների` Իսկոն պետք է տեղափոխվեր Անգլիա այս տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Չիչարիտոն հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» պայքարում են «Շախտյորի» ֆուտբոլիստ Ֆերնանդինյոյի համար:
«Մարսելի» հարձակվող Լոիկ Ռեմին հայտարարել է, որ հավանում է «Նյուքասլը: Դեռ երեկ էր անգլիական ակումբը հայտնել, որ հետաքրքրված է Լոիկ Ռեմիի ծառայություններով:
«Արսենալը» ոչ մի դեպքում չպետք է կորցնի Թեո Ուոլկոտին: Նման կարծիք է հայտնել «Արսենալի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սոլ Քեմպբելը:
ZamFoot պարբերականի հաղորդմամբ, Զամբիայի հավաքականի ֆուտբոլիստ Ստոֆիլա Սունզուն մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: