«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր մարզական տնօրեն նշանակել՝ նախքան հարձակվողներ Ջեյդոն Սանչոյի և Մեյսոն Գրինվուդի վերաբերյալ որոշումներ կայացնելը։
«Ջենոայի» կենտրոնական պաշտպան Ռադու Դրագուշինը համաձայնել է հունվարին միանալ «Տոտտենհեմին»:
«Արսենալը» որոշել է այս մրցաշրջանի ավարտից հետո «Բրենթֆորդից» գնել դարպասապահ Դավիդ Ռայայի տրանսֆերային իրավունքները։
«Չելսին» մոտ է կիսապաշտպաններ Մոյսես Կայսեդոյին «Բրայթոնից» և Ռոմեո Լավիային «Սաութհեմպտոնից» 170 միլիոն ֆունտով ձեռք բերելուն:
«Արսենալը» անձնական պայմանագիր է կնքել «Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայայի հետ։
«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել իր պաշտպան Նաթան Ակեի հետ նոր երկարաժամկետ պայմանագրի շուրջ՝ բարելավված պայմաններով։
«Վուլվերհեմպտոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 5,5 միլիոն ֆունտ ստերլինգ:
«Տոտտենհեմը» մոտ է «Ֆուլհեմի» նախկին վինգեր Մանոր Սոլոմոնի հետ պայմանագիր կնքելուն:
«Տոտտենհեմը» և Մեդիսոնը կարողացել են համաձայնության գալ վերջինիս անձնական պայմանագրի պայմանների շուրջ։
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն համաձայնել է տեղափոխվել «Ալ Իթիհադ»։