• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» մոտ է Կայսեդոյին և Լավիային ձեռք բերելուն

«Չելսին» մոտ է կիսապաշտպաններ Մոյսես Կայսեդոյին «Բրայթոնից» և Ռոմեո Լավիային «Սաութհեմպտոնից» 170 միլիոն ֆունտով ձեռք բերելուն:

Այս շաբաթվա սկզբին «Բրայթոնն» ընդունեց «Լիվերպուլի» 105 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկը Կայսեդոյի համար, սակայն Մոյսեսը ծանուցեց «ճայերին», որ ցանկանում էն տեղափոխվել միայն «Չելսի»:

«Չելսին» չի պատրաստվում բաց թողնել իր հիմնական տրանսֆերային նպատակին, և The Telegraph-ն ակնկալում է, որ նրանք 115 միլիոն ֆունտ կվճարեն «Բրայթոնին» Էկվադորի հավաքականի 21 ամյա ֆուտբոլիստի համար:

Ինչպես հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «Չելսին» արդեն համաձայնեցրել է պայմանագիրը անձամբ Կայսեդոյի հետ, որը նախատեսված է ութ տարով՝ իններորդով երկարաձգելու հնարավորությամբ։

Բացի Կայսեդոյի իրավիճակից, կա «Չելսիի» հետաքրքրությունը Լավիայի նկատմամբ, որին հավակնում է նաև «Լիվերպուլը», որը նախկինում երեք առաջարկ է արել Ռոմեոյի համար:

«Չելսին» պատրաստվում է վճարել 55 միլիոն ֆունտ ստերլինգ 19 ամյա բելգիացու համար, ով շաբաթ օրը «Նորվիչի» դեմ Չեմպիոնշիպի խաղում դուրս էր մնացել «Սաութհեմպտոնի» հայտացուցակից:

Սկզբում «Սաութհեմպտոնը» Լավիայի համար ավելի քիչ էր պահանջում՝ 50 մլն ֆունտ։ Այնուամենայնիվ, «Չելսին» համաձայնել է ավելացնել 5 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գերազանցելով «սրբերի» ակնկալիքները՝ վճարումների ավելի հարմար ժամանակացույցի համար:

Հետաքրքիր փաստեր