«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Մոնակոյի» կենտրոնական պաշտպան Ակսել Դիսասիի ծառայություններով:
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ազատ գործակալի իրավունքով միանալու է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադին»:
«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչին ձեռք բերելու համար։
«Բրենտֆորդը» ամառային տրանսֆերային պատուհանից առաջ դարպասապահ Դավիդ Ռայայի համար սահմանել է 35 միլիոն ֆունտ ստեռլինգ:
«Լեսթերը» առաջատար է համարվում «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի համար մղվող պայքարում: