• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» հետաքրքրված է Ակսել Դիսասիի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Մոնակոյի» կենտրոնական պաշտպան Ակսել Դիսասիի ծառայություններով:

«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ծրագրում է այս ամառ բաժանվել իր թիմի ավագ Հարի Մագուայռից և նրա փոխարեն ձեռք բերել մեկ այլ խաղացող:

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, «կարմիր սատանաների» թիվ մեկ թիրախը կենտրոնական պաշտպաններից «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեն է:

Եվ հենց Դիսասին «Յունայթեդը» դիտարկում է որպես այլընտրանք, եթե Կիմի տեղափոխությունը ձախողվի։ Միաժամանակ L’Equipe-ը պնդում է, որ «սատանաները» մոտ են 25 ամյա ֆրանսիացուն 34 միլիոն ֆունտով գնելուն։

«Մոնակոն» այս մրցաշրջանում չկարողացավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, ուստի նրանք պատրաստ են քննարկել իրենց լավագույն խաղացողների, այդ թվում՝ Դիսասիի վերաբերյալ առաջարկները՝ բյուջեն հավասարակշռելու համար:

Հետաքրքիր փաստեր