«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կիսվել է «Օլիմպիկ Մարսելի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղից հետո իր տպավորություններով (1:2):
-Դժվար խաղ էր: Երբեմն մեր խաղը չէր ստացվում, փոխանցումները տեղ չէին հասնում: Սակայն արդյունքում մեզ մոտ ստացվեց այն, ինչը ծրագրել էինք խաղից առաջ:
Ես շատ գոհ եմ իմ խաղից, և լի եմ վստահությամբ իմ ուժերի նկատմամբ: Առաջ էլ էր ինձ մոտ ստացվում լավ խաղ ցուցադրելը, սակայն այն ժամանակ ինձ չէր բավականացնում ինքնավերահսկումը,- ասել է Ռեմսին: