«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամը հայտարարել է, որ չի բացառում իր վերադարձը «Չելսի»:
Այս մրցաշրջանում Աբրահամն այնքան էլ վառ ելույթներ չէ գրանցում, որքան նախորդը, և, ըստ լուրերի, եկող ամառ նա կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա։
Աբրահամի հավակնորդներից մեկը համարվում է նրա նախկին ակումբը՝ «Չելսին», իսկ Թեմմին չի բացառում նման զարգացումը, սակայն առայժմ 25 ամյա անգլիացին մտածում է միայն «Ռոմայի» մասին։
«Վերադառնա՞լ «Չելսի»: Ֆուտբոլում ամենինչ հնարավոր է: Այս պահին ես կենտրոնացած եմ «Ռոմայի» վրա։ Մենք ցանկանում ենք լավ ավարտել մրցաշրջանը»:
«Ես դեռ չեմ սկսել այլ բանի մասին մտածել, բացի «Ռոմայից» և փորձում եմ խաղալ իմ լավագույն խաղը»:
«Չէի ասի, որ անավարտ գործեր ունեմ Անգլիայում։ Ես չեմ շտապում: Ֆուտբոլը բնակություն չունի, ֆուտբոլ կարելի է խաղալ ամենուր: Միգուցե ես մնամ «Ռոմայում» հաջորդ տասնամյակում, գուցե ոչ: Երբեք չգիտես «Ի՞նչ է քեզ սպասում», – ասաց Աբրահամը FourFourTwo-ին: