«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը կմարզվի ակումբի երկրորդ թիմի հետ:
Տոգոյի հավաքականի 29-ամյա հարձակվողը, ով նախկինում հանդես է եկել նաև «Արսենալում» և «Մանչեսթեր Սիթիում», հայրենիքից վերադառնալուց հետո դաշտ դուրս չի եկել:
Նախորդ ամիս Ադեբայորը վերադարձավ Լոնդոն և հետո անձնական խնդիրներով նորից մեկնեց Աֆրիկա: Երկուշաբթի օրը երբ Ադեբայորը միանա «Տոտտենհեմին», նա կմարզվի երկրորդ թիմի հետ:
-Այս պահին Էմանուելը մեր տրամադրության տակ չէ, քանի որ մենք նրան մինչև երկուշաբթի օրը ժամանակ ենք տվել անձնական խնդիրները լուծելու համար: Այդ պատճառով նա չի մասնակցի «Նորվիչի» հետ խաղին: Նա առայժմ կմարզվի երիտասարդների հետ,- «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: