«Մանչեսթեր Յունայթեդի» հեռանկարային ֆուտբոլիստ Ադնան Յանուզայը հրավեր է ստացել Կոսովոյի ազգային հավաքականից:
ՖԻՖԱ-ն միայն վերջերս Կոսովոյի հավաքականին անկախ ֆեդերացիայի կարգավիճակ տվեց: Այժմ այդ հավաքականը պատրաստվում է իր պատմության մեջ առաջին պաշտոնական հանդիպմանը՝ մարտի 5-ին Հաիթիի հավաքականի դեմ:
Ինչպես հայտնի է, Յանուզայն առայժմ չի խաղացել ոչ մի երկրի հավաքականում: Կոսովոյից բացի նրան իրենց հավաքականում են ցանկանում տեսնել Ալբանիան, Բելգիան և Անգլիան: Ադնանն արդեն մի քանի անգամ մերժել է ընեկերական և պաշոնական հանդիպումներին մասնակցելու Բելգիայի հավաքականի հրավերը:
Այս պահին Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում 19-ամյա Յանուզայի ծնողների հետ: Նշենք, որ Հաիթիի դեմ խաղն ընկերական է, ուստի այդ խաղին մասնակցելուց հետո Յանուզայը հնարավորություն կունենա փոխել իր հավաքականը: Daily Star