«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ կիսապաշտպան Ադնան Յանուզայը պատրաստակամություն է հայտնել նոր պայմանագիր ստորագրել «մանկունյանցիների» հետ:
«Սանդերլենդի» դեմ խաղում 18-ամյա Յանուզայն իր դուբլով մեծ ուշադրության արժանացավ: Միաժամանակ վտանգի տակ դրվեց Ադնանի ապագան «Յունայթեդում»: Խոսվում էր, որ նա կարող է կրկնել Պոլ Պոգբայի ուղին, ով իր ժամանակին համաձայնության չեկավ ակումբի հետ և ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվեց «Յուվենտուս»:
-Ես երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդում» և ցանկանում եմ ցույց տալ իմ լավագույն խաղը: Ես ցանկանում եմ օգնել ակումբին հաղթել Պրեմիեր Լիգան: Իսկ ինչ վերաբերվում է հավաքականի ընտրությանն, ապա հայրս կորոշի, թե որ հավաքականում հանդես գամ,- կոսովոյական KTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Յանուզայը: