Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին» շարունակում է տրանսֆերային շուկայում ակտիվ գործողությունները` այս անգամ ձեռք բերելով «Սանդերլենդի» կիսապաշտպան Ահմեդ Էլմուհամադիին:
25-ամյա եգիպտացին, ով անցած մրցաշրջանում վարձավճարով էր հանդես գալիս «Հալլ Սիթիում», օգնեց Սթիվ Բրյուսի թիմին դուրս գալ Պրեմիեր Լիգա: Հիմա «Հալլը» որոշել է հիմնական պայմանագիր կնքել Էլմուհամադի հետ` 3 տարի ժամկետով:
Հավելենք, որ ավելի վաղ, «վագրերը» համալրել են կազմը փորձառու պաշտպաններ Կյորտիս Դևիսով և Մեյնոր Ֆիգերոայով: