«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն մեկնաբանել է պաշտպան Մասադիո Հայդարայի բախումը «Ուիգանի» հարձակվող Քալում Մակմանամանի հետ: Բախման արդյունքում ֆրանսիացին վնասվածք է ստացել:
-Սարսափելի էր: Լուսանկարները ցույց են տալիս ամենը: Նույնիսկ չնայած որ ես 60 յարդ հեռու էի դրվագից, տեսա, որ կոպիտ խաղ էր:
Խաղացողները հստակ գիտեն, թե ինչպես է դա եղել: Նրանց համար տհաճ էր, որ այսպիսի խախտմանը ոչ մի պատիժ չհետևեց:
Ընդմիջմանը Հալսին ներողություն խնդրեց և ասաց, որ չի տեսել այդ դրվագը,- ասել է Պարդյուն:
Նշենք, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան կորակազրկի Մակմանամանին միայն այն դեպքում, եթե մրցավարը հաշվետվության մեջ բացատրի, թե ինչ պատճառներով չի տեսել այդ դրվագը: