«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ակումբի ղեկավարներին հայտնել է իր շնորհակալությունը թիմի նորեկների համար, որոնց արդյունավետությունը մարզիչը զգաց արդեն առաջին խաղում:
Երեկ երեկոյան՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղում, Պարդյուն դաշտ էր դուրս բերել ձմեռային տրասնֆերային պատուհանի ընթացքում ձեռքբերած երեք ֆուտբոլիստների՝ Մաթյո Դեբյուշիին, Մուսա Սիսոկոյին և Յոան Գուֆրանին:
Արդյունքում «կաչաղակները» հաղթեցին 1:2 հաշվով: Շնորհիվ այս հաղթանակի, Պարդյուի թիմը հեռացավ վտագավոր գոտուց:
-Այս հաղթանակի համար իրենց ներդրումն ունեն ոչ միայն ֆուտբոլիստները և մարզչական շտաբը, այլ նաև ակումբի ղեկավարները:
Դեմբա Բայի հեռանալուց հետո անհրաժեշտ էր թիմը ուժեղացնել և նորեկները արժանիորեն կատարեցին իրենց գործը,- ասել է Պարդյուն: Sky Sports