«Էվերթոնի» կիսապաշտպան Ալեքս Իվոբին մոտ է իր ակումբի հետ նոր երկարաժամկետ պայմանագիր ստորագրելուն։
Իվոբին հանդես է գալիս «Էվերթոնում» 2019 թվականի օգոստոսին «Արսենալից» 34 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո, բայց միայն այս մրցաշրջանում Ալեքսը կայունություն գտավ և հաստատվեց որպես «իրիսների» հիմնական խաղացող:
Այս մրցաշրջանում Իվոբին դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Էվերթոնը» շտապել է բանակցություններ սկսել 26 ամյա նիգերիացու հետ երկարաձգման շուրջ:
Տրանսֆերային գուրու Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «Էվերթոնի» և Իվոբիի միջև բանակցություններն այժմ ավարտական փուլում են։ Շուտով Ալեքսը պետք է երկարաձգի պայմանագիրը, որից մնացել է ընդամենը մեկ ամբողջական տարի։