«Մանչեսթեր Սիթին» ավելի է մոտեցել «Սևիլիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին ձեռք բերելուն, այն բանից հետո, երբ անդալուզյան ակումբն իր առաջատար հարձակվողին փոխարինող է գտել:
Այսօր հայտնի դարձավ, որ «Սևիլյան» համաձայնեցրել է կոլումբիացի Կարլոս Բակայի ձեռքբերումը «Բրյուգեից»` 7 մլն եվրոյի դիմաց: Ակնհայտ է, որ իսպանական ակումբը նորեկին բերում է Նեգրեդոյի փոխարեն:
Համաձայն The Independent-ի, 27-ամյա Նեգրեդոն «Սիթիի» տրանսֆերային գլխավոր նպատակներից է հանդիսանում: Բակային գնելուց հետո «Սևիլյան» կարող է զբաղվել իր աստղին վաճառելու համար բանակցություններ վարելով: Ակնկալվում է, որ Ալվարոյի տրանսֆերային արժեքը կկազմի 20 մլն ֆունտ: