«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հիասթափված է ակումբում տիրող իրավիճակից և լրջորեն մտածում է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու մասին։
Կոնտեն գլխավորում է «Տոտտենհեմը» 2021 թվականի նոյեմբերից՝ իր առաջին մասնակի մրցաշրջանում առաջ անցնելով «Արսենալից»՝ նա «շպորների» համար Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակեց:
Այնուամենայնիվ, «Տոտտենհեմն» այդ ժամանակից ի վեր որևէ էական առաջընթաց չի ցուցաբերել, և Կոնտեն պարբերաբար կշտամբում է իր ակումբին հավակնությունների և տրանսֆերային ակտիվության համար։
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին դժգոհ է Կոնտեի նման հրապարակային հայտարարություններից, ուստի մարզչի և ակումբի միջև լարվածություն է նկատվում։
Այս պահին ամեն ինչ գնում է նրան, որ իտալացի մասնագետը չի երկարաձգի պայմանագիրը և մրցաշրջանի ավարտից հետո լքի «շպորներին»։