«Էվերթոնի» կիսապաշտպան Դարոն Գիբսոնը հնարավոր է մրցաշրջանի ավարտից հետո վիրահատվի:
Մեջքի վնասվածքի պատճառով 25-ամյա Գիբսոնը չկարողացավ օգնել թիմին ամբողջ աշնանը և ձմռան սկզբին: Վերջերս Դարոնը շարք է վերադարձել և շաբաթ օրը կայացած «ՔՊՌ»-ի հետ խաղում (2:0) գոլի հեղինակ դարձավ: Սակայն առողջական խնդիրները ֆուտբոլիստին կարող են ամռանը ստիպել վիրահատության ենթարկվել:
-Նա խնդիր ունի մեջքի վերին հատվածի հետ, որի պատճառով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է վիրահատվի,- հայտնել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը: Sky Sports