«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Սոֆյան Ամրաբատին կամ մեկ այլ հենակետային կիսապաշտպանի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին մոտ:
Դարպասապահ Անդրե Օնանան և հարձակվողական ոճի կիսապաշտպան Մեյսոն Մաունտն արդեն իսկ «Յունայթեդի» ֆուտբոլիստներ են։ «Յունայթեդը» այժմ փոխզիջման եզրեր է փնտրում «Ատալանտայի» հետ հարձակվող Ռասմուս Հոյլունդի հարցում:
Հոյլունդի 60 միլիոն ֆունտ ստերլինգ գնով «Յունայթեդը» վերջնականապես կսպառի իր տրանսֆերային բյուջեն: Այս ամառ մեկ ուրիշի ֆուտբոլիստի ձեռք բերելու համար «կարմիր սատանաները» ստիպված կլինեն վաճառել:
«Յունայթեդը» կարող է վաճառել Հարի Մագուայրին, Ֆրեդին, Դոնի Վան դե Բեկին, Դին Հենդերսոնին, Անտոնի Մարսյալին և Սկոտ Մակտոմինեյին: Վերջին երկուսի հեռանալը ամենաքիչ հավանականն է, բայց դա կարող է փոխվել:
Այսպիսով, հենակետային կիսապաշտպանի գնումը կախված է այլ ֆուտբոլիստի վաճառքից։ 26 ամյա Ամրաբատին ձեռք բերելը, ում «Յունայթեդը» համարում է «թարմացում» Մակտոմինային, ով նախորդ մրցաշրջանում փոխարինեց Կազեմիրոյին կիսապաշտպանությունում, կարժենա 50 միլիոն ֆունտ ստերլինգ: