«Էվերթոնի», «Նյուքասլի», «Չելսիի» և «Լիվերպուլի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաստատել է ֆուտբոլ վերադառնալու իր պատրաստակամությունը։
Բենիտեսն առանց ակումբի է հունվարից, երբ նշանակվելուց վեց ամիս անց հեռացվեց «Էվերթոնից»:
62-ամյա իսպանացու խոսքով՝ ինքը բաց է առաջարկների համար և ցանկանում է գլխավորել հավակնոտ թիմ։
«Այո, ես կցանկանայի աշխատել մի թիմի հետ, որը հավակնում է ինչ-որ բանի»:
«Խնդիրն այն է, որ եթե դու գնում ես թիմ, որը գումար չունի, անհրաժեշտ է ճիշտ նախագիծ, ճիշտ մտածելակերպ, և դու պետք է օգտագործես քո փորձը, պետք է աշխատես երիտասարդների և այն խաղացողների հետ, որոնց ունես:»
«Մենք կարող ենք օգտագործել մեր փորձը՝ հավասարակշռություն հաստատել տրանսֆերային շուկայի և աճող երիտասարդ խաղացողների միջև»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։