«Տոտտենհեմը» ծրագրում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարել երեք ձեռքբերում։
Մրցաշրջանի ուժեղ մեկնարկից հետո «Տոտտենհեմը» վերջին շաբաթներին բախվել է որոշ խաղային խնդիրների հետ, որոնցից հետո գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրապարակավ հայտարարել է, որ իր թիմին հունվարին ուժեղացում է պետք:
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Տոտտենհեմի» ղեկավարները պատրաստ են բավարարել Կոնտեի խնդրանքները և հույս ունեն, որ դա կհամոզի Անտոնիոյին երկարաձգել իր պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի ավարտին:
Կոնտեն ցանկանում է բազմաֆունկցիոնալ պաշտպան, կիսապաշտպան և հարձակվող ձեռք բերել։ Այն բանից հետո, երբ «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին կանաչ լույսը վառեց, գործադիր տնօրեն Ֆաբիո Պարատիչին սկսեց փնտրել համապատասխան խաղացողներին: