Հարձակվող Մոհամեդ Սալահը կիսվել է իր ուրախությամբ՝ լինելով «Լիվերպուլի» Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուն:
Կիրակի օրը «Լիվերպուլը» ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին» 7:0 հաշվով, իսկ Սալահը խփեց իր 128-րդ և 129-րդ գոլերը մերսիսայդյան ակումբի կազմում:
Այսպիսով, Մոհամեդը դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն, այդ դիրքում փոխարինելով Ռոբի Ֆաուլերին։ 30 ամյա եգիպտացին խոստովանում է, որ դա միշտ եղել է իր նպատակը։
«Դա շատ յուրահատուկ բան է, ես չեմ կարող ստել: Այս ռեկորդը իմ մտքում է այն պահից, ինչ տեղափոխվել եմ այստեղ»:
«Կարծում եմ, որ իմ առաջին մրցաշրջանից հետո, ես միշտ ձգտել եմ գերազանցել այդ ռեկորդը»:
«Նրան շրջանցելը «Յունայթեդի» դեմ խաղում և նման արդյունքի դեպքում անհավանական է», – Սալահի խոսքերն է մեջբերում The Independent-ը։