Անգլիական ֆուտբոլի մրցաշրջանի առաջին օրը այսուհետ կնշվի որպես Սէր Բոբբի Ռոբսոնի օր: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Որոշումը ընդունել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան: Առաջին անգամ Բոբբի Ռոբսոնի օրը կնշվի 2013թ-ի օգոստոսի 13-ին, երբ կմեկնարկի 2013/14 մրցաշրջանը:
Սէր Ռոբսոնը մարզել է Անգլիայի ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ Անգլիան 1990թ-ին հասել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: Մասնագետը մարզել է նաև «Պորտուն» և «Բարսելոնան»: