Այսօր «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը չափեց Իռլանդիայի ընտրանու հետ:
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Շեյն Լոնգը՝ 0:1: 10 րոպե հետո «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:
Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ և խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Գոլեր. Լոնգ՝ 13ր, Լեմպարդ՝ 23ր