Անգլիայի ազգային հավաքականը երեկ ընկերական խաղում մրցեց Հոլանդիայի ազգային ընտրանու հետ։
«Երեք առյուծները» պարտվեցին «Նոր Ուեմբլի» մարզադաշտում։ Դաշտի տերերն առաջինը հասան հաջողության, սակայն երկու գոլ բաց թողեցին և պարտվեցին 1-2 հաշվով։ Ռոյ Հոջսոնի թիմի միակ գոլը գեղեցիկ կոմբինացիայից հետո խփեց «Լեսթեր Սիթիի» լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդին։
Գոլեր․ Վարդի՝ 41ր, Յանսեն՝ 50ր, Նարսինխ՝ 77ր։