Այսօր «Սթեդիում օֆ Լայթ» մարզադաշտում Անգլիայի ազգային հավաքականն ընկերական հանդիպում ունեցավ Ավստրալիայի ազգային ընտրանու հետ։
Ռոյ Հոջսոնը դաշտ էր դուրս բերել իր երկրորդ կազմը, որը սակայն կատարեց առաջադրանքը։ Հավաքականի կազմում առաջին խաղն անցկացրեց 18-ամյա Մարկուս Ռեշֆորդը, ով գոլ խփեց հանդիպման մեկնարկից 135 վայրկյան հետո։ Անգլիացիների երկրորդ գոլն էլ խփեց ակումբում Ռեշֆորդի թիմակից Ուեյն Ռունին։
Գոլեր․ Ռեշֆորդ՝ 3ր, Ռունի՝ 55ր, Դայեր՝ 75ր (ինքն․)։