Աշխարհի առաջնությունից առաջ Անգլիայի ազգային հավաքականն իր երկրորդ ընկերական խաղն անցկացրեց: «Երեք առյուծներն» այս անգամ ուժերը չափեցին Պերույի ազգային ընտրանու հետ:
Ռոյ Հոջսոնի սաները ոչ մի խնդիր չունեցան հարավամերիկացիների հետ և հաղթեցին 3:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Դանիել Սթարիջը, Գարի Կեհիլը և Ֆիլ Ջագելկան:
Գոլեր. Սթարիջ՝ 32ր, Կեհիլ՝ 65ր, Ջագելկա՝ 70ր: