Եվրո-2016-ի որակավորման խմբային փուլում Անգլիայի ազգային հավաքականը հյուրընկալել էր Սլովենիայի ազգային ընտրանուն:
Մառախլապատ Ալբիոնի բնակիչները կամային հաղթանակ տարան «Ուեմբլիում»: Հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին ինքնագոլով բացեց Ջորդան Հենդերսոնը, որից ընդամենը 2 րոպե հետո իր թիմակից Ուեյն Ռունին վերականգնեց հաշվի հավասարությունը:
Ռոյ Հոջսոնի թիմի հաղթանակն էլ ապահովեց Դենի Ուելբեքի դուբլը, ով աչքի ընկաբ 66 և 72-րդ րոպեներին:
Գոլեր. Հենդերսոն՝ 57ր (ինքն.), Ռունի՝ 59ր, Ուելբեք՝ 66ր, 72ր: