Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» պաշտոնական առաջարկ էր արել «Նյուքասլին»՝ Յոհան Կաբայեի և «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Ադնան Յանուզայի համար, սակայն երկու դեպքում էլ մերժում է ստացել:
ՊՍժ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը բազմիցս է հայտնել, որ ցանկանում է իր թիմում տեսնել 28-ամյա Կաբայեին: Ինչպես հաղորդում է BBC-ն ֆրանսիական կողմն իր հայրենակցի համար 14 մլն ֆունտ էր առաջարկել, սակայն դա բավական չի եղել Կաբայեին ձեռք բերելու համար:
Մեկ այլ հեղինակավոր պարբերականի՝ The Guardian-ի հաղորդմամբ, ՊՍԺ-ն փորձել է գնել նաև 18-ամյա Յանուզային, ով հոկտեմբերին էր ստորագրել իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը:
Ադնանի համար արված առաջարկի չափը հայտնի չէ, սակայն «կարմիր սատանաները» պարզ հասկացրել են, որ ոչ մի գումար իրենց չի կարող ստիպել բաց թողնել ֆուտբոլիստին, ում համարում են ակումբի ապագան: