Անգլիայի գավաթի 4-րդ փուլում հանդիպեցին Պրեմիր Լիգան ներկայացնող «Արսենալը» և Չեմպիոնշիպում հանդես եկող «Բրայթոն Էնդ Հոուվ Ալբիոնը»:
«Բրայթոնը», ով նախորդ փուլում պայքարից դուրս թողեց «Նյուքասլ Յունայթեդին», կարողացավ արժանիորեն պայքարել «զինագործների» դեմ:
Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց Օլիվյե Ժիրու՝ 0:1: 33-րդ րոպեին «Բրայթոնին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ 1:1:
Երկրորդ խաղակեսում Ժիրուն առաջ մղեց «զինագործներին»: Սակայն 6 րոպե հետո դաշտի տերերը վերականգնեցին հաշվի հավասարությունը: «Արսենալին» միայն վերջին րոպեներին հաջողվեց կորզել հաղթանակը: Գոլի հեղինակ դարձավ Թեո Ուոլկոտը: Այս հաղթանակից հետո «Արսենալը» կշարունակի պայքարը Անգլիայի գավաթի խաղարկությունում:
Գոլեր. Ժիրու՝ 16ր, Բարնս՝ 33ր, Ժիրու՝ 56ր, Ուլոա՝ 62ր, Ուոլկոտ՝ 85ր