Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում հանդիպեցին անգլիական երկու գրանդներ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
Առաջին խաղակեսը ընթացավ տանտերերի զգալի առավելությամբ: Հաշիվը 5-րդ րոպեին բացեց Խավիեր Էրնանդեսը, իսկ 6 րոպե հետո Ուեյն Ռունին կրկնապատկեց հաշիվը՝ 2:0:
Երկրորդ խաղակեսում «ազնվականները» կարողացան վերգտնել խաղը և հավասարեցնել հաշիվը: Նախ 59-րդ րոպեին աչքի ընկավ Էդեն Ազարը, իսկ 68-րդ րոպեին Ռամիրեսը հաշիվը դարձրեց 2:2: Խաղի մնացած հատվածում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ:
Թիմերը այս խաղում չկարողացան որոշել հաղթողին և կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկին «Սթեմֆորդ Բրիջում»:
Գոլեր. Չիչարիտո՝ 5ր, Ռունի՝ 11ր, Ազար՝ 59ր, Ռամիրես՝ 68ր