Անգլիայի գավաթի 3-րդ փուլում «Մանչեսթեր Սիթին» երկրորդ խաղն անցկացրեց «Բլեքբեռնի» հետ: Թիմերի առաջին հանդիպումը ավարտվել էր ոչ ոքի արդյունքով և վերախաղարկման արդյունքում պարզ դարձավ հաջորդ փուլ դուրս եկողի անունը:
«Քաղաքայիններն» անհամեմատ ուժեղ գտնվեցին՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը: Դուբլի հեղինակ դարձան Ալվարո Նեգրեդոն և Էդին Ջեկոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սերխիո Ագուերոն:
Գոլեր. Նեգրեդո՝ 45ր, 47, Ջեկո՝ 67ր, 79ր, Ագուերո՝ 73ր: