Անգլիայի գավաթի 4-րդ փուլում կարող էր մեծ անակնկալ գրանցվել: Չեմպիոնշիպում հանդես եկող «Ուոտֆորդը» հյուրընկալվել էր «Մանչեսթեր Սիթիին» և հաղթում էր մինչև 79-րդ րոպեն:
Հյուրերն առաջին խաղակեսում երկու գնդակ ուղարկեցին Կոստել Պանտիլմոնի պաշտպանած դարպասը և թվում էր, թե կկարողանան պայքարից դուրս թողնել առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկին: Սակայն Մանուել Պելեգրինիի սաները ցուցադրեցին կամային հատկանիշներ և հաղթեցին 4:2 հաշվով: Երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալեքսանդր Կոլարովը:
Գոլեր. Ֆորեստերի՝ 20ր, Դինի՝ 30ր, Ագուերո՝ 59ր, 79ր, 90ր, Կոլարով՝ 87ր: