Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ուիգան Ատլետիկը» հանդիպեց «Միլուոլին»:
Ռոբերտո Մարտինեսի սաները ոչ մի խնդիր չունեցան Չեմպիոնշիպում հանդես եկող թիմի հետ: Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Շոն Մելոնին, իսկ 78-րդ րոպեին Քալում Մակմանամանը կրկնապատկեց հաշիվը:
«Ուիգանը» վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» զույգի հաղթողին:
Գոլեր. Մելոնի՝ 25ր, Մակմանաման՝ 78ր