Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի վերախաղարկումը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր միմյանց դեմ դուրս եկան «Մանչեսթեր Յունայթեդը» և գործող գավաթակիր «Չելսին»:
Խաղի միակ գնդակը խփեց լոնդոնցիների սենեգալցի ռմբարկու Դեմբա Բան: 49-րդ րոպեին Խուան Մատայի փոխանցումից հետո Բան գեղեցիկ հարվածով գրավեց Դե Խեայի պաշտպանած դարպասը՝ իր թիմի համար ապահովելով կիսաեզրափակչի ուղեգիր:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում «Չելսին» կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Գոլ. Բա՝ 49ր