Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ փուլի այսօրվա խաղերի արդյունքնում Պրեմիեր Լիգայի միանգամից 4 ակումբներ դուրս մնացին հետագա պայաքարից:
Օլե Գուննար Սուլշերի գլխավորությամբ իր առաջին խաղն անցկացնող «Քարդիֆ Սիթին» գերկամային հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ և վերջինիս դուրս թողեց պայքարից:
«Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ պարտվեց «Շեֆիլդ Յունայթեդին», իսկ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը»՝ «Կրիստալ Փելեսին»:
3-րդ փուլի կենտրոնական դիմակայությունում հանդիպել էին հյուսիսային Լոնդոնի երկու սկզբունքային մրցակիցները «Արսենալը» և «Տոտտենհեմը»: «Զինագործներն» էլ պայքարից դուրս թողեցին «Տոտտենհեմին»: