Անգլիայի գավաթի 4-րդ փուլի խաղերից հետո կայացավ 5-րդ փուլի վիճակահանությունը։ Պրեմիեր Լիգան ներկայացնող ակումբներն իմացան իրենց մրցակիցներին։
Այս փուլի կենտրոնական հանդիպումը կարելի է համարել Չելսի – Մանչեսթեր Սիթի դիմակայությունը։ Տոտտենհեմը սեփական հարկի տակ կմրցի Կրիստալ Փելեսի հետ, Արսենալը՝ Հալլ Սիթիի, իսկ Մանչեսթեր Յունայթեդը՝ Շրյուսբերի Թաունի հետ։
Ավելացնենք, որ խաղերը կկայանան փետրվարի 19 – 22-ին։
Անգլիայի գավաթի 5-րդ փուլի (1/8 եզրափակիչ) զույգերը․
Չելսի – Մանչեսթեր Սիթի
Ռեդինգ – Վեստ Բրոմվիչ / Պիտերբորո
Ուոթֆորդ – Լիդս Յունայթեդ
Շրյուսբերի Թաուն – Մանչեսթեր Յունայթեդ
Բլեքբեռն Ռովերս – Լիվերպուլ / Վեստ Հեմ
Տոտտենհեմ – Կրիստալ Փելես
Արսենալ – Հալլ Սիթի
Բորնմուտ – Էվերթոն