Անգլիայի ազգային հավաքականը ներկայացրել է ամերիկյան «Nike» ընկերության արտադրության տնային և արտագնա խաղերի համար մարզագուստների հավաքածուն:
Դեռ անցած տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ֆուտբոլի Անգլիայի ասոցիացիան դադարեցրել է համագործակցությունը նախկին գործընկեր «Umbo» ընկերության հետ և 5 տարվա պայմանագիր է ստորագրել «Nike»-ի հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին և հունիսի 2-ին անգլիացիներն ընկերական խաղ կանցկացնեն համապատասխանաբար Իռլանդիայի և Բրազիլիայի ազգային հավաքականների հետ: