«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլա-Բոաշը հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից: Այսօր երեկոյան լոնդոնյան ակումբը հյուրընկալելու է «Բազելին»:
-Այժմ Եվրոպա Լիգայում շատ դժվարին փուլ է: Բոլոր ութ ակումբներն էլ ի վճակի են նվաճելու այս տիտղոսը: Առանցքային է լինելու թիմերի մոտիվացիան և առանձին ֆուտբոլիստների խաղը: Մենք հրաշալի կատարողներ ունենք, սակայն նրանք փորձ չունեն:
Մեր մրցակիցը հանդես է եկել Չեմպիոնների Լիգայում, թիմը կանոնավոր տիտղոսներ է նվաճում: Վերջերս ստացած փորձը «Բազելին» ֆավորիտ է դարձնում: Նրանք հաղթել են «Զենիթին», այնպես որ խաղը ծանր է լինելու,- հայտնել է Վիլաշ-Բոաշը: