Պրեմիեր լիգայից Չեմպիոնշիփ տեղափոխվելու դեպքում «Էվերթոնից» կպահանջվի մարել 150 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով պարտք։
Այս շաբաթ «Էվերթոնը» հայտնեց իր հինգերորդ անընդմեջ անեկամուտ սեզոնի մասին: Չնայած դրան, «իրիսները» կտրականապես հերքում են Պրեմիեր լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու վերաբերյալ իրենց հասցեին հնչող մեղադրանքները։
«Էվերթոնի» 2021/22 ֆինանսական հաշվետվությունը ենթադրում է, որ Պրեմիեր լիգայից անկումը կարող է աղետալի լինել մերսիսայդյան ակումբի համար, հայտնում է Daily Mail-ը:
Անցյալ տարի «Էվերթոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրը մեծացրեց ակումբի պարտքը, այն 100 միլիոն ֆունտից հասցնելով 150 միլիոն ֆունտի: Այս պարտքային պարտավորության գծով վճարումները հաշվարկվում են մինչև 2027թ.։
Այնուամենայնիվ, Չեմպիոնշիփ իջնելու դեպքում «իրիսներից» կպահանջվի միանգամից ամբողջ գումարը վերադարձնել պարտատիրոջը, ինչը, տեսականորեն, կարող է հանգեցնել ակումբի ֆինանսական անվճարունակ ճանաչմանը։