Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չեղարկել է իր նախկին ակումբի՝ «Էվերթոնի» դեմ հարուցած դատական հայցը։
Մոտ երկու շաբաթ առաջ Անչելոտին հայց էր ներկայացրել Լոնդոնի Բարձրագույն դատարան՝ կապված այն վճարումների հետ, որոնք իրեն խոստացել էր «Էվերթոնի» հովանավոր Ալիշեր Ուսմանովը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Անչելոտիի չվճարված բոնուսների չափը կազմում են 2 մլն ֆունտ:
Սակայն երեքշաբթի օրը հայտարարվեց, որ կողմերի միջև տարաձայնությունները հարթվել են արտադատական կարգով։
«Կարլո Անչելոտին և «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը հասել են իրենց վեճի խաղաղ կարգավորմանը: Կարլոն խորը հարգանքով և ջերմությամբ է վերաբերվում ակումբի երկրպագուներին և մաղթում նրանց և ակումբին ամենայն բարիք ապագայում», – ասվում է Անչելոտիի փաստաբանի հայտարարության մեջ: