«Նյու Յորք Ռեդ Բուլզի» հարձակվող Թիերի Անրին իր համաձայնությունն է տվել կարճաժամկետ վարձակալությամբ վերադառնալ «Արսենալ»:
35-ամյա ֆրանսիացին հայտնել է իր նախկին և ներկայիս ակումբներին, որ ինչպես անցած տարի, ցանկանում է վերադառնալ «Էմիրեյթս»: Այս պահին «Արսենալը» պայմանագրի կետերն է ճշտում «Ռեդ Բուլզի» հետ:
Ինչպես հաղորդում է Goal-ը, տեղափոխությունը պաշտոնապես կհաստատվի արդեն հունվարի 1-ին: «Արսենալը» ցանկանում է վարձակալությունը հասցնել նվազագույնը 6 շաբաթի:
ՄԼՍ-ի մրցաշրջանը մեկնարկում է մարտին, ուստի Անրին լավ հնարավորություն ունի օգնելու «Արսենալին»: